Lragir.am - Armenian Online

 Ուրբաթ, 3 Սեպտեմբերի, 2010 

Fixed block for menu and search

Lragir.am Search

Search

 

 

 

 

ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ (Լրացված)

 ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
 
Մեր տեղեկություններով, Հայաստանի Ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչությունը ձերբակալել է Բնապահպանության փոխնախարարին եւ վարչությունների պետերի: Ոստիկանությունում հաստատեցին այս լուրը: Մանրամասները կհայտնվեն ավելի ուշ:
 
Հայաստանի ոստիկանության պաշտոնական հաղորդագրությունը
 
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ, 1958 թ. ծնված Արսեն Պետրոսյանը մի ընկերությունում կատարած ստուգման արդյունքում հայտնաբերված բնապահպանական խախտումներն ամբողջությամբ չարձանագրելու և կազմվող ակտի գումարի չափը մինչև 10 միլիոն դրամ նվազեցնելու համար պահանջել է 5 միլիոն դրամ կաշառք:
 
Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության ծառայողների իրականացրած միջոցառումների արդյունքում` դեկտեմբերի 28-ին, ՀՀ բնապահպանության նախարարության իր աշխատասենյակում կաշառք վերցնելու փաստով Արսեն Պետրոսյանը մերկացվել է: Նրա մոտ հայտնաբերվել է վերցված գումարից 1.210.000 դրամը, իսկ մնացած 3.790.000 դրամը Ա. Պետրոսյանը հասցրել էր փոխանցել նույն տեսչության պետ, 1960 թ. ծնված Տիգրան Գրիգորյանին:
 
Միջոցառման ընթացքում, բացի վերցված կաշառքից, Ա. Պետրոսյանն իր գրպաններից ներկայացրել է նաև 2 միլիոն դրամ և ԱՄՆ 1.000 դոլար, իսկ տեսչության պետ Տ. Գրիգորյանը, բացի Ա. Պետրոսյանի կողմից տված կաշառքի գումարից, նույն պոլիէթիլենային փաթեթի մեջ ներկայացրել է 3.800.000 դրամ, 15.000 դոլար ու ևս 18.000 դոլար:
 
Արսեն Պետրոսյանը և Տիգրան Գրիգորյանը ձերբակալված են: Նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասվ հարուցվել է քրեական գործ:


 

 

Բաժնի նյութերը