Lragir.am - Armenian Online

 Ուրբաթ, 3 Սեպտեմբերի, 2010 

Fixed block for menu and search

Lragir.am Search

Search

 

 

 

 

ՀԱՐՁԱԿՄԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը, կոնգրեսի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը եւ Նիկոլ Փաշինյանի նախընտրական շտաբի պետ Դավիթ Մաթեւոսյանը դեկտեմբերի 28-ին ներկայացրել են նախօրեին Հայ ազգային կոնգրեսի պատանի ակտիվիստների հանդեպ կիրառված բռնության մանրամասները: Ակտիվիստները դեկտեմբերի 27-ի երեկոյան Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզչությունն են իրականացրելԵրեւանի կենտրոնի թիվ 10 ընտրատարածքում, ուր Նիկոլ Փաշինյանը պատգամավորության թեկնածու է: “Բոքսի հայաթ” կոչվող մասում նրանց են մոտեցել ՀՀԿ ենթաշտաբի մի խումբ անդամներ Վահան Նադրյան անուն ազգանունով անձնավորության գլխավորությամբ եւ պահանջել են դադարեցնել քարոզչությունը: Հետո առաջին խմբին եւս մի խումբ է միացել վերեւից` Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանի տան կողմից: Երկու խմբերը հարձակման են ենթարկել կոնգրեսի պատանիներին եւ արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանին: Կոնգրեսի ներկայացուցիչներից վեց մարդ` Վահագն Գեւորգյանը, Սերգեյ Գասպարյանը, Թեւոս Մաթեւոսյանը` ով Դավիթ Մաթեւոսյանի որդին է, Սահակ Մարգարյանը եւ Սարգիս Գեւորգյանը ստացել են մետաղե պարագաներով հարվածներ, բաց վերքեր են առաջացել նրանց մարմնի տարբեր մասերում, ստացել են ուղեղի ցնցում: Պատանիները հոսպիտալացվել են: Երբ դեպքի վայր է ժամանել նախընտրական շտաբի պետ Դավիթ Մաթեւոսյանը եւ տեղից զանգահարել է ոստիկանություն եւ բարձրաձայն ներկայացել, որպես շտաբի պետ, հարձակվողները մի փոքր զսպվել են:
 
Ոստիկանությունը սակայն դեպքի վայր է հասել ահազանգից 40 րոպե անց, այն դեպքում, երբ հարձակումը տեւել է 15-20 րոպե: Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանն ասում է, որ ՀՀԿ բոլոր ենթաշտաբները աշխատում են Ազգային Միաբանություն կուսակցության թեկնածու Արա Սիմոնյանի օգտին: Լեւոն Զուրաբյանի խոսքով, ՀՀԿ ամբողջ կեղծարար եւ բռնարար ռեսուրսը մոբիլիզացվել է, այն ղեկավարում է Գագիկ Բեգլարյանը, իսկ կոնկրետ դեպքը կազմակերպել է Ռուբեն Սանդոյանը, ով ԱԺ պատգամավոր է: Լեւոն Զուրաբյանն ասում է, որ կատարվածը վկայում է իրենց դիմաց քրեական բանդայի, ոչ թե քաղաքական ուժի գոյության մասին: Հարցին, թե ինչու է այդ ամենի ղեկավար Գագիկ Բեգլարյանը նշանակվել, Լեւոն Զուրաբյանը պատասխանել է, թե “նրանք (իշխանությունը) շատ լավ հասկանում են, թե ով է խուժանին, մաֆիային մոբոլիզացնելու հարցում ամենաընդունակը իրենց մեջ”:
 
Իսկ Դավիթ Մաթեւոսյանը նշել է, թե Սաշիկ Սարգսյանի տան կողմից եկած հարձակվողների խմբի մեջ, ինչպես դեպքի վայրում խոսակցություններ են իրենք լսել, եղել է մի երիտասարդ, որը հենց Սաշիկ Սարգսյանի մարդկանց հետ բախման ընթացքում ինչ որ ժամանակ կորցրել է երիկամը, ու դրա դիմաց որպես “փոխհատուցում” նրան Երեւանի ավագանու անդամ են դարձրել: Կատարվածին արձագանքել է նաեւ Նիկոլ Փաշինյանը, ով մեկուսարանից արված հայտարարության մեջ նշել է, թե կատարվածի հետաքննությունը ցույց կտա, թե մարտի 1-ից հետո հետեւություններ անելու մասին խոսող իշխանությունն իրականում ինչ հետեւություն է արել: Նիկոլ Փաշինյանը դիմել է իր շտաբի ակտիվիստներին ու կոչ արել. “Գլուխներդ բարձր, դուխներդ տեղը”: Նիկոլ Փաշինյանի խոսքով, իրենց պայքարը անկասելի է, հաղթանակը անխուսափելի: Շտաբի պետ Դավիթ Մաթեւոսյանն էլ ասում է, որ այդպիսի մեթոդներով չեն կարող վախեցնել իրեն: Ի դեպ, նա նշել է, որ Նիկոլ Փաշինյանի հանդեպ ընտրարշավին խտրական մոտեցումն է ցուցաբերվում, հեռուստաընկերությունները չեն ցուցադրում նրա քարոզչական հոլովակը:


 

 

Բաժնի նյութերը