Lragir.am - Armenian Online

 Ուրբաթ, 3 Սեպտեմբերի, 2010 

Fixed block for menu and search

Lragir.am Search

Search

 

 

 

 

ՂԵԿԱՎԱՐՈՒՄ Է ԲԵԳԼԱՐՅԱՆԸ

Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանն այսօր հայտարարել է, թե տեղեկություն ունեն, որ կիրակի, դեկտեմբերի 27-ին Նիկոլ Փաշինյանի նախընտրական շտաբի ակտիվիստների դեմ հարձակման կազմակերպիչը պատգամավոր Ռուբեն Սանդոյանն է: Լեւոն Զուրաբյանի խոսքով, թիվ 10 ընտրատարածքում Նիկոլի դեմ մոբիլիզացվել է ողջ ընտրակեղծարար ռեսուրսը, որի ղեկավարումը դրվել է Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի վրա: Լեւոն Զուրաբյանն ասում է, թե դա վկայում է, որ իրենց դեմ ոչ թե քաղաքական ուժ է կանգնած, այլ քրեական բանդա, բռնության ու կեղծիքի մեքենա: 


 

 

Բաժնի նյութերը