Lragir.am - Armenian Online

 Ուրբաթ, 10 Սեպտեմբերի, 2010 

Fixed block for menu and search

Lragir.am Search

Search

 

 

 

 

ՀՆԱՐՔՆԵՐ ՆԱՏՕ ՍԵՄԻՆԱՐԻՆ

“Թուրքիայի հետ հարաբերության կարգավորումից Երեւանը կարող է ստանալ եւս մի շահ. Հայաստանի իշխանությունը վերջապես կարող է Սփյուռքին ցույց տալ, որ կարող է վարել նրա կամքից անկախ քաղաքականություն”, համարում է Միջազգային Ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը:
 
Ինչից է վերցրել տիկին Ֆրեյզերը, որ Հայաստանի իշխանությունը դժգոհ է սփյուռքի հովանուց, հայտնի չէ: Առավել եւս, որ ամենից երկարակյաց արտաքին գործերի նախարարները Հայաստանում եղել են Սփյուռքի ներկայացուցիչները, եւ դա ամենեւին էլ վատ չի եղել իշխանության համար: Իսկ ներկայիս նախարարը կարծես թե արմատով Հայաստանից է:
 
Հնարավոր է իրենց դժգոհության մասին Ֆրեյզերին ասել են հենց իշխանությունները, թեեւ չի բացառվում, որ Ֆրեյզերը պարզապես որոշել է կիրառել հերթական գաղափարախոսական հնարքը, թե Հայաստանի իշխանությունը լավն է, իսկ ահա Սփյուռքը ստիպում է անել վատ բաներ: Այդ հնարքը ունի երկու ծայր`եթե հայաստանյան իշխանությունները հերքեն այդ փաստը, կստացվի, որ նրանք հանդես են գալիս Թուրքիայի հետ հարաբերության դեմ, իսկ եթե չհերքեն, ապա կստացվի, որ նրանք չեն կառավարում սեփական երկրում:
 
Երեւանում ՆԱՏՕ-ի Ռոուզ Ռոուդ սեմինարը բավական հարուստ էր այդպիսի հնարքներով: Այդպիսի գաղափարախոսական հարձակումներ գործեց Գորան Լենմարկերը, որը հայտարարեց, որ Հայաստանի անկախությունն այդքան էլ բարձր չէ, որպեսզի անտեսվեն աշխարհաքաղաքական պրոցեսները: Ինչպես նաեւ Բեռնար Ֆասիեն, որը նշեց, որ Հայաստանը, փաստացի, համաձայնել է Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի հետ:
 
Սաբինա Ֆրեյզերը դարձավ եւս մի հետաքրքիր տեղեկատվության հեղինակ: Խոսելով հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ պայմանավորված լինելու մասին, նա ասել է. “Խոսքը վերահսկվող տարածքներից հայկական զորքի դուրսբերման կամ ինչ որ շրջանակային համաձայնագրի ստորագրման մասին չէ, այլ փոքր առաջընթաց քայլի”:


 

 

Բոլոր լուրերը