|
Հայաստանի եզդիների առաջնորդ Ազիզ Թամոյանն այսօր լրագրողներին ասել է, որ շարունակվում է Հայաստանից Իրան ոչխարների արտահանման գործընթացը: Նրա տվյալով, Հայաստանի եզդիների ունեցած ոչխարների գլխաքանակը կրճատվել է 90 տոկոսով: Նրա խոսքով, գլխաքանակը հեշտ չի վերականգնվի, ինչպես ոչ մասնագիտորեն նշում են գյուղնախարարության պատասխանատուները: Ազիզ Թամոյանն ասել է նաեւ, որ տավարի մսի թանկացումը կապված է այս գործընթացի հետ. նա չի բացառել, որ տավարը նույնպես սկսելու են արտահանել Իրան:
|