Lragir.am - Armenian Online

 Կիրակի, 14 Մարտի, 2010 

Fixed block for menu and search

Lragir.am Search

Search

ՆԵՐՔԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂԵՐՁ

Փետրվարի 9-ին Ժառանգություն խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը նրանց խնդրանքով գնահատել է Սերժ Սարգսյանի ուղերձը Աբդուլլահ Գյուլին, որը Սերժ Սարգսյանն ուղղել էր օդանավից, Թուրքիայի տարածքով Մեծ Բրիտանիա թռչելիս:
 
Ստեփան Սաֆարյանը նշել է, թե նախ լավ չի պատկերացնում, թե ինչպես է այդ ուղերձը հղվել, “օդանավի պատուհանը բացել են, նետել”, թե որեւէ այլ կերպ: Այդ կատակից հետո, Ստեփան Սաֆարյանը նշել է, որ իրականում պաշտոնական Երեւանն այդպիսով փորձում է ցույց տալ, թե “գնդակը Թուրքիայի դաշտում է եւ որ Սերժ Սարգսյանը Հայաստանի իշխանության մեջ որեւէ խնդիր չունի հայ-թուրքական հարաբերության գործընթացի հետ կապված”:
 
Սակայն, դա այդպես չէ, ասում է Ստեփան Սաֆարյանը, նշելով, թե ծանոթ է իշխանական համակարգի տրամադրություններին: Ստեփան Սաֆարյանը նաեւ հայտարարել է, որ Սերժ Սարգսյանի ուղերձը հայ-թուրքական հարաբերության գործընթացում չի փոխի ոչինչ: Սաֆարյանի կարծիքով, դա ներքին օգտագործման ուղերձ է:


 

 

Բոլոր լուրերը