Lragir.am - Armenian Online

 Կիրակի, 14 Մարտի, 2010 

Fixed block for menu and search

Lragir.am Search

Search

AXA. ՀԱՍՏԱՏՎԵԼ Է 996 ԴԻՄՈՒՄ

Աքսա Ֆրանսիական  ապահովագրական ընկերության կողմից ցեղասպանության  զոհերի  ժառանգներին  տրվող  փոխհատուցման գումարների հետ կապված հարցի նկատմամբ մեծ հետաքրքրությունը նկատի ունենալով, ՀՀ արդարադատության նախարարությունը օրեր առաջ դիմել է Աքսա  կարգավորող հանձնաժողովի գործադիր տնօրեն Բարսեղ Գարթալյանին: Վերջինս  հայտնել է, որ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Կենտրոնական շրջանային դատարանի դատավոր Քրիստինա Սնայդերի կողմից ընդունված որոշմամբ հաստատվել են ընդամենը 996 իրավահաջորդների դիմումները: Այդ որոշումը վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: Այսպես, հանձնաժողովը ստացել էր 13790 դիմում (մոտ 3840-ը ուղարկվել էր ՀՀ արդարադատության նախարարության կողմից), որից մերժվել է 12794-ը` համապատասխան փաստաթղթերի բացակայության պատճառով: Հասցեատերերի անուններն, ըստ երկրների, դեռևս ենթական չեն հրապարակման, սակայն երկու շաբաթվա ընթացքում բոլորին, այդ թվում նաև նրանց, ում դիմումները մերժվել են, նամակներ կուղարկվեն: Ըստ Բարսեղ Գարթալյանի որոշումները պատրաստ էին դեռևս 2009 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին, բայց տեխնիկական պատճառներով դատարանի որոշումը կայացվեց միայն 2010 թվականի հունվարի վերջին:
 
Խոսքը ընդհանուր առմամբ 17.5 միլիոն դոլլարի մասին է, որից 11 միլիոն 350 հազարը տրվելու է ժառանգորդներին, իսկ մնացած գումարը նախատեսված է բարեգործական ընկերությունների և դատական ծախսերի համար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Արդարադատության նախարարի մամուլի քարտուղարը:


 

 

Բոլոր լուրերը