|
Տոյոտա ընկերության նախագահ Ակիո Տոյոդան հայտարարել է, որ հաջորդ շաբաթ կայցելի ԱՄՆ Կոնգրես եւ կմասնակցի լսումներին, որոնք կապված են Տոյոտա ընկերության մեքենաների անսարքության հետ, ինչի պատճառով մի քանի միլիոն մեքենա հետ կանչվեց շուկայից: Նախորդ շաբաթ, Տոյոտայի նախագահը հայտարարել էր, թե մտադիր չէ գնալ եւ բացատրություն տալ Կոնգրեսին: Բայց, ինչպես երեւում է, Ակիո Տոյոդան մի քիչ սխալ է հաշվարկել իր եւ ԱՄՆ Կոնգրեսի հնարավորությունների հարաբերակցությունը: Հատկանշականն այստեղ այն է, որ ԱՄՆ Կոնգրեսը, ելնելով այն բանից, որ մի մասնավոր ընկերության գործունեության դրվագը շոշափել է միլիոնավոր սպառողների շահ, ձեռնամուխ է եղել իրավիճակի պարզաբանմանը: Դրա պատճառը երեւի այն է, որ կոնգրեսականները Կոնգրեսի անդամ են դառնում այնպիսի ընտրությունների միջոցով, որտեղ հաշվում են ուղիղ այնքան քվեաթերթիկ, որքան որ կա քվեատուփի մեջ եւ հաշվում են այն մարդու օգտին, ում օգտին որ քվեարկվել են քվեաթերթիկները: Հետեւաբար, այդ քվեարկողների շահին առնչվող որեւէ հարցի հանդեպ կոնգրեսականը չի լինի անտարբեր, որովհետեւ երկու տարի անց նա կրկին սպասելու է տվյալ քվեարկողի ձայնը հաշվելուն: Հայաստանում բնականաբար իրավիճակն այլ է: Հայաստանում սպասում են ոչ թե ձայն հաշվելուն, այլ իրենք են ինչ որ բան հաշվում նախապես, տալիս ինչ որ տեղ, ու հետո արդեն գնում մանդատը վերցնելու: Իսկ այդ ընթացքում էլ մի քանի սափրագլուխ կամ թաղային հեղինակություն գործուղվում են ընտրատեղամասեր, որպեսի հանկարծ որեւէ մեկն իրենց հաշվարկը չխառնի: Դրա համար էլ, երբ ասենք Հայռուսգազարդը որոշում է մոտ 40 տոկոսով թանկացնել սպառողին մատակարարվող գազի գինը, Ազգային Ժողովի պատգամավորների հեչ “գազին” էլ չէ այդ թանկացումը: Նրանց մտքի ծայրով անգամ չի անցնի լսումներ կազմակերպել, Հայռուսգազարդի տնօրենին հրավիրել ու հարցնել, թե այդ ինչպես է ստացվում, որ ռուսները գազը ասենք 2 անգամ են թանկացնում, իսկ Հայռուսգազարդը սպառողի համար թանկացնում է ասենք 4 անգամ: Կամ, այդ ինչպես է ստացվում, որ դրամը արժեվորվում է ու Հայռուսգազարդը գազը թանկացնում է, իսկ հետո դրամը արժեզրկվում է, բայց գազը չգիտես ինչու չի էժանանում: Բայց, Հայաստանի սպառողների կյանքը Ազգային Ժողովի ոչ միայն “գազին” չէ, այլ նաեւ “լույսին”, “ջրին”, “շաքարավազին”, “յուղին”, “բրնձին”, “բենզինին” եւ այլ ապրանքներին, ծառայություններին, երեւույթներին: Հայաստանի Ազգային Ժողովից սպառողին կարող են միայն խորհուրդ տալ աթար վառել գազի փոխարեն: ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
ովքեր ում պետք է հաշիվ տան, իրենք իրենց?պարզամտություն չէ?
Apres Hakob jan. Es qo mshtakan yntercoxn em.
Gohar Veziryan
Չի ստացվում արձագանքել այս նյութին, քանի որ վերնագիրն ասում է ամեն ինչ :))))
PRADO
Shat lava, es joxovrdin qicha hl@, tox 5000 dramov @ntrutyan chgnain, de hima el patasxanen tali dra hamar.....uxxaki eli stex tujeluen hasarak joxovurd@, hetaqrqira inchqana hay joxovurd@ dimanalu es pressin, qamecin joxovrdin hl@ dzen dzun chka, menq sovorenq e vor mez misht sencen pahum.... heriqa ay joxovurd heriqaa, ba du senc kianqi eir arjani....
hjku
|