Lragir.am - Armenian Online

 Ուրբաթ, 3 Սեպտեմբերի, 2010 

Fixed block for menu and search

Lragir.am Search

Search

 

 

 

 

ՈՎ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ

Երբ խոսք է գնում Հայաստանի ներկայիս վիճակի, խնդիրների, մարտահրավերների մասին, ապա շատ հաճախ նշվում է, որ դրա համար պատասխանատու է ոչ միայն ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանը, այլ նաեւ նախկին նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, ովքեր նույնպես ընտրություն են կեղծել, ովքեր նույնպես սահմանափակել են քաղաքական ու քաղաքացիական ազատություններ, խոչընդոտել են խոսքի ազատությանը, քաղաքական դիրքերը պահելու հարցում ապավինել են ոչ թե հասարակությանը, այլ ուժային կառույցներին, եւ այլն, եւ այլն:
 
Իսկապես, Հայաստանի ներքին խնդիրները նոր չեն, դրանք սկզբնավորվել են Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին, բյուրեղացել, “ինստիտուցիոնալացել” են Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին, շարունակվում են Սերժ Սարգսյանի նախագահության ընթացքում, եւ որոնվում է այդ խնդիրները ժամանակակից փաթեթավորումով կոնսերվացնելու եւ այդ միջոցով իրավիճակի հարատեւության հասնելու ճանապարհը: Բոլոր երեք նախագահներն էլ պատասխանատու են այն վիճակի համար, որում այժմ գտնվում է Հայաստանը, ու այդ առումով իհարկե իրավացի են հարցը պատասխանատվության այդ հարթության վրա բարձրացնողները:
 
Բայց կա նաեւ պատասխանատվության մեկ այլ, թերեւս ավելի առարկայական հարթություն: Խոսքը կոնկրետ գործի, այսինքն ներկա ժամանակում կատարվող գործողությունների, գործունեության մասին է: Իսկ դա նշանակում է, որ չնայած բոլոր երեք նախագահների իշխանության տարիներին վարված եւ վարվող շարունակական ներքին արատավոր քաղաքականության համար երեքի միաժամանակ պատասխանատվությանը, նրանցից ամեն մեկը, փաստացի, ունեցել է իր անհատական պատասխանատվությունը, եւ ոչ թե այդ իրավիճակի, այլ իրավիճակը փոխելու ուղղությամբ գործնական քայլեր չկատարելու համար:
 
Հետեւաբար, երբ այսօր բարձրացվում է պատասխանատվության խնդիրը, ապա որքան հիմնարար է ընդհանուրի պատասխանատվության հարցը, այդուհանդերձ, այն մեծ հաշվով գտնվում է արդեն տեսական հարթության վրա, եւ խնդիրը գործնական պատասխանատվությունն է, որը կրում է տվյալ ժամանակի նախագահը, ով Սահմանադրությամբ օժտված է Հայաստանում օրենքի եւ ժողովրդի իշխանություն ապահովելու լիազորությամբ: Ուրեմն, ներկայում, գործնական առումով, խոսքը կարող է գնալ Սերժ Սարգսյանի պատասխանատվության մասին: Պարզապես, պետք է հստակեցնել, որ նա միայնակ պատասխանատու չէ ստեղծված իրավիճակի համար, բայց միայն ինքն է պատասխանատու ներկայում այդ իրավիճակը փոխելու ուղղությամբ գործնական քայլեր չանելու համար: Իսկ որ այդ քայլերը չեն արվում, կամ որ քայլերը գործնական չեն, կարծես թե ակնհայտ է: Համենայն դեպս, Սերժ Սարգսյանի նախագահության մեկուկես տարին փոխել է իշխանության բառապաշարը, բայց չի փոխել իշխանության գործողությունների որակն ու բովանդակությունը:
 
Խնդիրը ստեղծված իրավիճակն է, բայց դրանից ավելի մեծ խնդիր է այն փոխելը: Հետեւաբար ստեղծված իրավիճակի համար պատասխանատվության հարցից ավելի կարեւոր եւ կենսական է իրավիճակը փոխելու համար պատասխանատվության հարցը, որը միայն ու միայն տվյալ ժամանակահատվածի իշխանությանն է:
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ


Ընթերցողների արձագանքները
Inch xosk,aratavor erevuytner eghel en,kan u klinen.Sakayn inchpes asum en < Amen inch haraberakan e ev miayn hamematutyan mej e eakan>Ev ays anherkeli tramabanutyamb Kocharyni ev Sargsyani het hamemat Levon Ter-Petrosyan@ ughaki SURB E,chenk xosum arden hotemberi 27-i ev marti 1-i masin ! Ayo Ter-Petrosyani orok el septemberi 26-in mecativ zork u hatuk rejim kar,bayc kani hogi zohvecin 0,kani hogi datvecin 0,kani hogi hashvandam darcan 0, isk inchu? vorovhetev hraman chkar ! aynpes vor < fakti gavaryat sami za sebya > !
HRACH
Լավ է, Լեւոնի, Ռոբերտի եւ Սերժի Նոր տարին էլ շնորհավոր:
ՄԱԼԽԱՍ
PATASXANATVUTYUN@ KISL@ AYL XNDIR E,BAYC KONKRET PATASXANATUN AYL BAN E.ERBEQ HH-UM BARQER@ AYSQAN AYLANDAK CHEN EXEL,AYSQAN BACAHAYT LKTIUTYUNNER CHEN EXEL U ANPATIJ MNACEL.VOCH MI NAXAGAHI OROQ AYSQAN ANGRAGITUTYUN@ U ANGRAGETNER@ CHEN TAGAVOREL.HAPA NAYEQ,TE OVQER EN MEZ KARAVARUM.DA KLINI HARCERI PATASXAN@.MIMYAYN AYSOR E DA AYDPES EV AYDQAN BACAHAYT U ZAVESHTALI.SRA PATASXANATUN AYSORVA NAXAGAHI ATOR@ ZBAXECNOX MARDN E.
nina


*  
*
* - Դաշտերի լրացումը պարտադիր է
 
  

 

 

Հակոբ Բադալյանի հոդվածները
ԼՌԵԼՆ ԱՎԵԼԻ ԼԱՎ Է
12:04:01 - 02/09/2010


Բաժնի նյութերը