Lragir.am - Armenian Online

 Ուրբաթ, 3 Սեպտեմբերի, 2010 

Fixed block for menu and search

Lragir.am Search

Search

 

 

 

 

ՏԱՔ ՊԱՀՈՂ ՇՂԱՐՇ

Տարեվերջյան մամուլի ասուլիսի ընթացքում, վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ նրանք, ովքեր դեմ են դասախոսությանը եւ վատ են վերաբերում դրան, վատ են սովորել եւ դա սերմանում են նաեւ հասարակության շրջանում: Տիգրան Սարգսյանը նաեւ հայտարարեց, թե չսովորելն է վատ բան եւ նոր սերնդին նոր մտածողություն չհաղորդելը հանցագործություն է ազգի նկատմամբ:
 
Գրեթե անհնար է չհամաձայնել Տիգրան Սարգսյանի հետ: Ինչպես կարող է դասախոսությունը վատ բան համարվել: Կամ, իսկապես, նոր սերնդին հին մտածողության շրջանակում թողնելը վտանգում է պետության ապագան, ինչը հանցագործություն է:
 
Բայց, թերեւս մենք գործ ունենք Հայաստանի գրեթե բոլոր խավերի ու միջավայրերի, եւ հատկապես իշխանական միջավայրի ինքնապաշտպանական մի գործիքի հետ, որը թերեւս պայմանական կարելի է անվանել “հասկացությունների փոփոխություն”: Խոսքն այն մասին է, որ կոնկրետ դեպքում Տիգրան Սարգսյանը փոփոխում է հասկացությունները եւ խնդիրը ներկայացնում այնպես, որ իրեն կառավարության նիստերին դասախոսությամբ զբաղվելու կապակցությամբ ուղղված քննադատությունը քննադատություն է դասախոսությունների դեմ ընդհանրապես:
 
Իրականում դա կարծես թե այդքան էլ այդպես չէ: Որեւէ մեկը կարծես թե դասախոսությունների մասին վատ բան չի ասում: Իհարկե, լինում են դասախոսություններ, որոնք ձանձրալի են, անհետաքրքիր, տրիվիալ, որոնք որեւէ նոր բան չեն ասում եւ ասենք վերաբերում են այն բանին, որ կամուրջը գետի երկու ափերն իրար միացնելու համար է, կամ որ արեւը արեւելիքց պետք է ծագի, եւ մայր մտնի արեւմուտքում: Բայց այդ դասախոսությունների համար նույնիսկ վատ բան ասելը շատ կլինի: Իսկ որեւէ արժեքավոր դասախոսության մասին որեւէ նորմալ եւ բանական մարդ չի կարող որեւէ վատ բան ասել:
 
Խնդիրն այն է, որ դասախոսություն, այն էլ կառավարության նիստերին, կարդում է վարչապետը: Գուցե անարդարացի, բայց դա է արժանանում քննադատության, ոչ թե դասախոսությունն ինքնին: Հետեւաբար, կարելի է խոսել այդ քննադատության արդարացիության կամ անարդարացիության, այդ դասախոսության օպտիմալության, արդյունավետության կամ անարդյունավետության մասին, բայց ոչ թե խնդիրը տեղափոխել ընդհանրապես դասախոսություն երեւույթի հարթություն:
 
Իսկ որքանով է օպտիմալ եւ արդյունավետ այն դասախոսությունը, որ Տիգրան Սարգսյանը պարբերաբար ունենում է կառավարության նիստերին կամ զանազան հրապարակային ելույթների ժամանակ: Դատելով վարչապետի գործունեության ավելի քան մեկուկես տարվա արդյունքից, այդ դասախոսության արդյունավետությունը զրոյից թերեւս մի քիչ է բարձր: Խոսքը չի վերաբերում մակրո կամ միկրո տնտեսական ցուցանիշներին կամ տնտեսությանն ընդհանրապես: Խոսքը վերաբերում է պետական կառավարման համակարգի կամ այսպես կոչված իշխող էլիտայի որակին: Այդ որակը չի փոխվել բացարձակապես: Օրինակ, մեկուկես տարի առաջ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, թե քրիստոնեավարի չէ, երբ աղքատության խնդիր ունեցող երկրում ցուցադրում են հարստությունն ու ուժը: Բայց մինչեւ այսօր, հայաստանցի որեւէ մեծահարուստ չի դարձել առավել ժուժկալ եւ համեստ: Ավելին, վարչապետի այդ հայտարարությունից հետո տեղի պետական մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ նոր եւ թանկարժեք ծառայական մեքենաներ գնեցին, էլիտայի եւ իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներ մի քանի շքեղագույն հարսանիքներ կազմակերպեցին իրենց ուստրերի ու դուստրերի համար:
 
Ուրեմն պետք է խոսել այն մասին, թե ինչու են Տիգրան Սարգսյանի դասախոսությունները մնում անարդյունք: Իսկ գուցե այն պատճառով, որ դրանց նպատակը հենց սկզբից ոչ թե արդյունք տալն է, այլ ընդամենն իշխանական որակի վրա ինտելեկտուալության որոշակի շղարշ գցելը: Համենայն դեպս, եթե Տիգրան Սարգսյանը ինքն էլ չունի այդպիսի նպատակ եւ առաջնորդվում է համակարգը փոխելու կամ փոխված տեսնելու անկեղծ ցանկությամբ, ապա համակարգն ինքը Տիգրան Սարգսյանի դասախոսությունները հանդուրժում է հենց այդ պատճառով, որ դրանք ծառայում են որպես “տաք պահող” շղարշ: Համակարգն  իհարկե առանձնապես չի զգում դրա կարիքը, բայց վատ էլ չէ, որ այդ շղարշը կա:
 
Թեեւ, Տիգրան Սարգսյանն ինքն էլ, իր վերջին շրջանի գործողություններով կարծես թե վերջնականապես ցրեց այն կամուկացը, որ հասարակության շրջանում գուցե կար նրա անկեղծության կապակցությամբ: Դառնալով ՀՀԿ անդամ, ինչպես նաեւ հայտարարելով, որ ինքը միշտ էլ պատկանել է այդ թիմին, Տիգրան Սարգսյանը փաստացի վկայեց, որ ինքն ամենեւին էլ այլ արժեքային հարթության վրա չէ, պարզապես նա թիմին պետք է հենց այդ կերպարով:
 
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ


Ընթերցողների արձագանքները
De kexciqi u sti mej aprely verjin erku tarva mej avel qan araj, dardzav mer kensakerpy. usti qani der mez chi zzvecrel ayd ameny u qani der bolors mez hamar gone sshukov chenq asum "heriq e!" edpes es ksharunakvi es massayakan eshacumy, u haytnabervac poqrativ uxexnery kam kchzmven sapogneri tak kam kqochen. Araj Hayastan !!
 


*  
*
* - Դաշտերի լրացումը պարտադիր է
 
  

 

 

Ջեյմս Հակոբյանի հոդվածները
ՀՐԱՇԱԼԻ ԱՊՐԻԼՄԵԿ
11:23:32 - 01/04/2010


Բաժնի նյութերը